Լուրեր

Համերգ Ստեփանավանում

2017 Ապր 27, Հինգշաբթի 12:00

«Նարեկացի» արվեստի միության «Նովա» ազգային նվագարանների անսամբլը մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյանի ղեկավարմամբ շարունակում է ազգային երաժշտության համերգաշարը։

Ապրիլի 27-ին անսամբլի նվագարանների հնչյունները հասան Ստեփանավանի արվեստի դպրոց և ջերմությամբ լցրին հանդիսատեսի հոգին։ Մինչ համերգը, Հ. Սահակյանը վարպետության դաս անցկացրեց արվեստի դպրոցի սաների հետ։

Ինչպես նկատեց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Ղազարը, «Նովայի» երաժիշտների ձեռքերում ազգային նվագարանները նոր կյանք ու շունչ են ստանում և կարծես ցույց են տալիս աշխարհին, որ հայերը եղել են , կան ու պիտի մնան։

Ստեփանավանի մշակույթի տան տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Հ . Սահակյանին և «Նարեկացի» արվեստի միության տնօրինությանը` այս հրաշալի պատանիներին մեկտեղելու և անմոռանալի ելույթի համար։

Միջոցառման ավարտից հետո Ստեփանավանի քաղաքապետի կողմից Հ. Սահակյանին և «Նարեկացի» արվեստի միությանը հանձնվեցին շնորհակալագրեր: