Լուրեր

Ստեղծագործական երեկո ՆԱՄ-ում

2023 Մայ 30, Երեքշաբթի 07:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործական երեկոն:

Միջոցառմանը ընթացքում ներկաները մասնակցեցին Նարինե Զարիֆյանի «Երգեր և ջազային բալլադներ» ժողովածուի շնորհանդեսին:

Համերգային մասում հնչեցին կոմպոզիտորի վոկալ, խմբերգային և գործիքային ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ Էմմա Պետրոսյանի (վոկալ), ԵՊԿ դոցենտ Լուսինե Կչոզյանի (վոկալ), «ԱՐԱՐ» երգչախմբի (գեղ․ղեկավար, դիրիժոր՝ Գոռ Մելքումյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի (դիրիժոր` Հելբերտ Ասատրյան), Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ/փոփ երաժշտության ամբիոնի ուսանողների կատարմամբ։

Կոմպոզիտոր, դաշնակահար, հասարակական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը 1998-ից դասավանդում է ԵՊԿ-ի էստրադային-ջազ բաժնում՝ կոմպոզիցիա, գործիքագիտություն, իմպրովիզացիա դասընթացները։ Ստեղծագործում է սիմֆոնիկ, կամերային, վոկալ, էստրադային, ջազ, ժողովրդական, սիմֆո-փոփ երաժշտության ժանրերում։

2019 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչն է։