Լուրեր

Համերգ ՆԱՄ-ում

2023 Հուլ 28, Ուրբաթ 19:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Ալեքսանդրա Օհանյանի՝ «Հոգուս հույզերը» խորագիրը կրող մենահամերգը:

Համերգային ծրագրին մասնակցեցին Ալեքսանդրա Օհանյանը (մենակատար), Հասմիկ Զաքարյանը (ԵՊԿ ԳՄ դոցենտ, նվագակցող) և Մարինե Ասատրյանը (ԵՊԿ ԳՄ ժող. նվագարանների քանոնի դասախոս, ծրագրի ղեկավար):

Ծրագրում հնչեցին հոգևոր, ժողովրդական, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին մասնակցեցին նաև ԵՊԿ ԳՄ ուսանողներ՝ Խորեն Հովհաննիսյանը և Լիլիթ Գևորգյանը (քանոն), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ Հելբերտ Ասատրյանի ղեկավարությամբ, նաև՝ Արսեն Պետրոսյանը (դուդուկ), Բ. Կանաչյանի երաժշտական դպրոցի սաները՝ Ալեքսանդր Սերովը (կիթառ), Աշոտ Սերովը (դաշնամուր):

Ալեքսանդրա Օհանյանը 2022թ. առ այժմ սովորում է Էքս Պրովանսի համալսարանի Արվեստի և հնագիտության պատմություն – իրավագիտություն բաժնում՝ կրկնակի գիտական աստիճան:

2021թ. առ այժմ Երևանի պետական կոնսերվատորիայի (Գյումրու մասնաճյուղ) ժող. նվագարանների քանոնի բաժնի ուսանողուհի է: