2023 Մար 15, Չորեքշաբթի 17:00
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ-ի և ԵՊՄՀ-ի պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ:
Հանդիպմանը «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները ստացան արժեքավոր գիտելիքներ և մասնագիտական խորհուրդներ:
Միջոցառումն իրականացվում է «Նարեկացի» արվեստի միության կողմից մեկնարկված շարքի շրջանակում, որի ընթացքում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի սաները պարբերաբար հանդիպումներ են ունենում անվանի երաժիշտների հետ: