2024 Նոյ 02, Շաբաթ 14:30
Դսեղի մշակույթի տանը «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան) հանդես եկավ «Ճանապարհն անհունի․․․» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Հոբելյանական համերգը նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին:
Ողջույնի խոսքում ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը կարևորեց ՀՀ տարբեր մարզերում համերգային նման միջոցառումների անցկացումը և երիտասարդների ընդգրկում ը մարզային մշակութային կյանքում։
Նա նաև վստահեցրեց, որ ՆԱՄ մշակութային նախաձեռնությունները կլինեն շարունակական։