Լուրեր

Համերգ կամերային երաշժտության տանը

2024 Նոյ 26, Երեքշաբթի 07:00

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Հելբերտ Ասատրյան) և հրավիրյալ մենակատարների համերգը` նվիրված Կոմիտաս Վարդապետի 155-ամյակին։

Մենակատարներ՝
ԱՄՆ-ից ժամանած երգիչ, երաժիշտ Դանիել Դեքեր
Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան (մեներգչուհի)
Ավագ Մարգարյան (բլուլ)
Գրիգոր Առաքելյան(հայկական վիոլա)
Արտակ Ասատրյան (դուդուկ)

Ծրագրում հնչեցին Կոմիտաս Վարդապետի գրառած երգերն ու պարեղանակները:
Համերգն ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափահարություններով: