2025 Ապր 18, Ուրբաթ 07:00
«Նարեկացի» արվեստի միությունում «Ավագ շաբաթվա խորհրդով» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի (գեղ․ ղեկավար և դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան) համերգը։
Ավագ ուրբաթի խորհուրդը մեկնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանը։
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի քանոնահարուհիները (ղեկավար՝ Շուշանիկ Սաղաթելյան)։
Համերգի ընթացքում հնչեցին հայ հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններ։
Երեկոյի ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Յարութիւնեանը շնորհավորեց բոլոր կատարողներին նշելով, որ շնորհիվ հնչած մեղեդիների Ավագ Ուրբաթը դարձավ ավելի հրաշալի և լուսավոր։ Այնուհետև, ըստ ավանդույթի, «Նարեկացի» արվեստի միության հրատարակություններից հիմնադիրը նվերներ ընծայեց Տեր Զգոն քահանային, հրավիրյալ քանոնահարուհիներին և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Հելբերտ Ասատրյանին։