Լուրեր

Համերգ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

2025 Մայ 21, Չորեքշաբթի 19:00

Մայիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մարդաշատ դահլիճում տեղի ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Հելբերտ Ասատրյան) «Նվիրում Խաչատուր Ավետիսյանին» խորագրով մենահամերգը:

Երեկոյի ողջ ընթացքում հնչեցին Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։

Համերգին մասնակցեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար` Գայանե Սահակյան), ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, դուդակահար Գևորգ Դաբաղյանը,ՀՀ վաստակավոր արտիստ, քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյան, Մավր Մկրտչյանը (տենոր), Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո):

Համերգային երեկոյի ավարտին հնչեց Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող «Տաղեր սիրո, պանդխտության, հայրենյաց» օրատորիա՝ բաղկացած 7 մասից՝ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար։

Օրատորիայի հիմքում դրված բանաստեղծական շարքը պատկանում է ժամանակակից հայ բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի գրչին․ այն նվիրված է 1915 թ․-ի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Համերգն ավարտվեց հանդիսատեսի ոտնկայս և չդադարող ծափահարություններով։