Լուրեր

Համերգ Փարաքարի արվեստի դպրոցում

2017 Մար 27, Եկուշաբաթի 17:00

«Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ համերգային ծրագրով հանդես եկավ Փարաքարի Հ. Էդգարյանի անվան արվեստի դպրոցում:

Համերգի ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ «Նովա»-յի շնորհիվ ազգային երաժշտությունը թևածում էր դահլիճում և ոգևորում հանդիսատեսին։

Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Ալմաստ Սվաջյանը շնորհակալագրեր հանձնեց անսամբլին՝ առանձնակի ուշադրության արժանացնելով «Նարեկացի» արվեստի միության ղեկավարության և Հովիկ Սահակյանի ազգանվեր գործունեությանը՝ երիտասարդ սերնդին ազգային ակունքներին մոտ պահելու ջանքերի համար։ Դպրոցի անձնակազմը, սաներն ու ծնողները հրաժեշտ տվեցին անսամբլի երաժիշտներին շուտափույթ հանդիպման ակնկալիքով։