Լուրեր

«Եղեգան փող» մրցույթ-փառատոն. բացման արարողություն

2023 Հուն 07, Չորեքշաբթի 19:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Եղեգան փող» շվիահարների և սրնգահարների 2-րդ համահայկական մրցույթ-փառատոնի (գեղարվեստական ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան) բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Եղեգան փող» համահայկական մրցույթ-փառատոնի 2021 թվականի հաղթողները, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:

Այս տարի փառատոնը անցկացվում է 2 փուլով. առաջին փուլը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում (08.06.2023-19.06.2023), երկրորդ փուլը՝ Երևանում (20.06.2023-25.06.2023):

Փառատոնի գլխավոր հաղթողին կտրվի նվագարան՝ որպես մրցանակ: Մրցույթ-փառատոնի ժամանակ առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին ևս սպասվում են մրցանակներ:

«Եղեգան փող» համահայկական մրցույթ-փառատոնի մեկնարկը տրվել է 2021 թվականին:

Այս տարի կայանալիք «Եղեգան փող» 2-րդ համահայկական մրցույթ-փառատոնը կազմակերպվում է շվիահարների և սրնգահարների համար: