2023 Նոյ 29, Չորեքշաբթի 19:00
«Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2) տեղի ունեցավ «Հայրենիքիս հետ» խորագիրը կրող բարեգործական համերգ՝ լեփ-լեցուն դահլիճում:
Կատարումներով հանդես եկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:
Գեղարվեստական ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան
Նախաձեռնությանը միացել են երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Առաքելյանը, Սամսոն Մելիքյանը և Աննա Խաչատրյանը:
Համերգային ծրագիրը վարեցին Ռուզաննա Հախնազարյանը և Արամ Կոստանյանը:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլին՝ հանձին գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանի և բոլոր երգիչներին՝ արցախահայերին՝ իրենց աջակցության համար։
Ծրագրում հնչեցին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվանու, գուսան Շահենի, Հենրիկ Անասյանի, Էդուարդ Միրզոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
Համերգի հասույթը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: