Լուրեր

Հանդիպում ՆԱՄ-ում

2023 Դեկ 06, Չորեքշաբթի 19:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ուսուցողական հանդիպում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան) երաժիշտների և ԶԱՐԿ կրթական ծրագրի սաների միջև:

Հանդիպման ընթացքում պատանիները ծանոթացան ազգային նվագարաններին և դրանց առանձնահատկություններին:

Անսամբլի յուրաքանչյուր երաժիշտ ներկայացրեց իր երաժշտական գործիքը, ինչպես նաև ԶԱՐԿ-ի սաները երաժիշտների օգնությամբ փորձեցին տարբեր հատվածներ կատարել ազգային նվագարաններով:

Միջոցառմանը ներկա էին կրթական ծրագրի շուրջ 70 սան ՀՀ տարբեր մարզերից: