2024 Մայ 29, Չորեքշաբթի 17:00
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հրայր Բազէ Խաչերեանի՝ «Խաչքար» (Արվեստ և Հոգի. տեսողական ճամփորդություն) գրքի շնորհանդեսը:
Գրքում ամփոփվել են Հայաստանի և Արցախի, նաև՝ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Երուսաղեմի, Սանկտ Պետերբուրգի և այլ շրջանների խաչքարերի լուսանկարներ:
Գիրքը տպագրվել է 2024թ. ապրիլին:
«Նարեկացի» արվեստի միությունը անակնկալ էր պատրաստել Հրայր Բազէ Խաչերեանի համար. «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան) ողջունեց սիրելի լուսանկարչին երաժշտական կատարմամբ: