Լուրեր

Համերգ ՆԱՄ-ում

2025 Դեկ 12, Ուրբաթ 07:00

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Դիմանկար․ Խաչատուր Ավետիսյան» խորագիրը կրող միջոցառում։

Ներածական խոսքով ելույթ ունեցավ երաժշտագետ Մարիամ Էլոյանը։

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին կոմպոզիտորի մասին կենսագրական տեղեկություններ։

Խաչատուր Ավետիսյանի նվագախմբային ստեղծագործություններով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը /գեզ․ղեկավար Հելբերտ Ասատրյան/։

Միջոցառումն իրականացվում է Խաչատուր Ավետիսյանի 100-ամյա հոբելյանին ընդառաջ։