2026 Հուն 09, Երեքշաբթի 07:00
Երեկ Կինոմոսկվայի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան) «Կինոերաժշտություն» խորագրով համերգ՝ նվիրված անսամբլի հիմնադրման 10-ամյակին։
Հանդիսատեսին ներկայացվեց բացառիկ համերգային ծրագիր՝ կինոերաժշտություն հայկական ֆիլմերից՝ ժողովրդական նվագարանների հնչեցմամբ։
Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ անսամբլի կատարումները ուղեկցվում էին հայկական ֆիլմերից հատվածների ցուցադրությամբ։
Հնչեցին «Գիքոր», «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խաթաբալա» և այլ հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ։
Համերգային երեկոյի հատուկ հյուրն էր Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը։
Հանդիսատեսը բուռն ծափահարություններով գնահատեց սիրված անսամբլի հոբելյանական ծրագրի տպավորիչ ելույթը։
Շնորհակալություն ենք հայտնում Կինոմոսկվայի ողջ աշխատակազմին պատրաստակամության, հոգատարության և պրոֆեսիոնալիզմի համար։